Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել