Քաղցրաշենցիները անցած տարվա մթերված խաղողի գումարն են պահանջում
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները կառավարության դիմաց պահանջում են դեռ անցած տարի մթերված խաղողի գումարը: Ֆերմերները նշում են, որ միայն «Վինար» գործարանը մոտ 185 մլն դրամ է պարտք իրենց: Այժմ նրանք գումար չունեն, որպեսզի ոչ միայն մշակեն այս տարվա խաղողը, այլև վճարեն կոմունալները և բազմաթիվ վարկերը, որոնք, ի տարբերություն իրենց, չեն կարող սպասել: Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը հրավիրվեցին հանդիպման վարչապետի մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել