HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Կողմերը գոհունակություն հայտնեցին  ՀԲ -ի եւ  Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի ընթացքի առնչությամբ, արձանագրվեց, որ դրանք իրականացվում են հաջողությամբ եւ նպաստում են մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծի հետ կապված հարցեր: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ նախագիծը նախապատրաստման փուլում է  եւ  փետրվարին կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Քննարկվեցին նախագծի  նախապատրաստման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր:

Մասնավորապես անդրադարձ եղավ  ծրագրով վերանորոգվող եւ վերակառուցվող հաստատությունների հետագա պահպանման, համայնքների կողմից համաֆինանսավորման եւ մի շարք այլ խնդիրների: Նշվեց, որ նախագծում նախատեսվում է ներառել նաեւ  ՏԻՄ-երի կարողությունների զարգացման բաղադրիչ, որի շրջանակում կկազմակերպվի ՏԻ մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում: Փոխվարչապետը ողջունելի համարեց նման մտադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter