
«ԱրմենՏելի» գործով հետազոտվում են ապացույցները
«ԱրմենՏել»ՓԲԸ-ի անվտնագության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանի գործով երեկ սկսվեց իրեղեն ապացույցների հետազոտման փուլը:
Էլեկտրական սարքերը, որոնք պետք է հետազոտվեին, սակայն, այսօր չէր ներկայացվել դատարան: Դրանք կհետազոտվեն հաջորդ նիստին:
Մեղադրողը ներկայացրեց փաստաթղթերը: Մասնավորապես, Կարինե Եղիազարյանին ուղղված Իգոր Կլիմկոյի գրությունները, զննության արձանագրությունները, Տիգրան Վարդանյանինց առգրավված ֆայլերը:
Մեղադրող Արմեն Փանոսյանը հայտարարեց, որ «ԱրմենՏել» ընկերությանը պատճառված վնասի չափը ճշգրտելու վերաբերյալ կուզենար իմանար ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը, սակայն դատարանը նկատեց, որ այդ մասով տուժողը քաղհայց է ներկայացրել, որին անդրադառնալու են վերջում:
Դատախազ Փանոսյանը միջնորդեց հրապարակել վկաներից Ուզբեկստանի քաղաքացի Ռուսլան Բադիրովի ցուցմունքը, քանի որ վերջինս չնայած պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացրել դատարան:
Աշոտ Պողոսյանի փաստաբան Մանվել Գրիգորյանը միջնորդեց հրապարակել որոշ փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմը գտնում է կարևոր, քանզի դրանք բնութագրում են
Աշոտ Պողոսյանի անձը, նկարագրում են նրա պարտականությունները: Օրինակ` Աշոտ Պողոսյանը դատվածություն չունի, ՌԴ քաղաքացի է, փաստացի բնակվել է Երևանի հոր սեփականությունը հանդիսացած բնակարանում:
Թե ինչ նշանակություն ունեն, օրինակ, նրա պաշտոնեական պարականությունների մասին հրապարակված ապացույցը` նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, փաստաբանը նշեց, որ այն արարքները, որոնք վերագրվում են իր պաշտպանյալին, ենթակայություն է եղել:
Աշոտ Պողոսյանի պաշտպանը նաև ներկայացրեց քրեական գործում առկա բանկային քաղվածքները`Աշոտ Պողոսյանի բանկային հաշիվների և եկամուտների մասին տեղեկանքները: Մասնավորապես, «Հայէկոնոմբանկի», «Արարատբանկի» և «ՎՏԲ-Հայաստան բանկի»` Աշոտ Պողոսյանի հաշվեհամարների մասին տեղեկությունները: Բացի աշխատավարձերից` այդ հաշիվներում որևէ գործարքներ, ըստ ներկայացված տեղեկանքների, չկան: Դրանց շրջանառությունը եղել է ընդհանուր 46 մլն դրամ` 2011-2014թթ-ին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին:
Հ Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը:
Մեկնաբանել