HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը անչափահասին վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից դիմել փախուստի

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի: 

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter