HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման լրամշակված նախագծերը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծերի լրամշակված տարբերակները:

Նախագծող խմբի անդամները վստահեցրել են, որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային բաց քննարկումների և լսումների ժամանակ ներկայացված, ինչպես նաև գրավոր ուղարկված առաջարկները, որոնք մասնագետների կողմից ուսումնասիրվել են, և դիտարկելով դրանց իրագործման հնարավորությունը` որոշները ներառվել են նախագծերում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով Գլխավոր պողոտայի առանձնահատուկ նշանակությունը Երևանի համար, ինչպես նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման կարևորությունը, հատկանշել է, որ տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը պետք է փոխընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter