Պայքարող կանայք «դասեր քաղելու» կոչեր են անում
Վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական գործընթացներին մեծացել է: Ակցիաների, բողոքի երթերի ժամանակ նրանցից շատերը համարձակ, պահանաջատեր կեցվածքով են հանդես գալիս: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականության դեմ երկու բողոքի երթ տեղի ունեցավ: Կանայք և երիտասարդ աղջիկները պաստառներով, վանկարկումներով առաջին գծում էին: Նրանցից ոմանք իրենց կարծիքն են հայտնել ներքաղաքական վերջին զարագումների և դրանցից դասեր քաղելու մասին:
Աշխեն

Իրականում մեր դաշնակիցը մեր զինվորն է: Այսօր, փաստացի, մեր իշխանությունը, ԱԳՆ-ն, երկրի իշխող վերանախավը ապացուցեցին իրենց անգործությունը: Քառօրյա պատերազմից հետո որոշ մարդիկ, որոշ հետևություններ պետք է անեին, բայց տեսնում ենք այդ հետևությունները չեն արել: Եթե իրենք, իրենց մտքով անցկացնում են որևէ բան ինչ-որ մեկին տալ կամ մեր մեջքի հետևում որոշումներ կայացնել, ապա դա առավել կարագացնի իրենց հեռացման պրոցեսը:
Սուսաննա Բարխուդարյան

Մենք այս ամենից դասեր պիտի քաղենք, առավել պահանջատեր լինենք: Ռազմավարական այն օբյեկտները, որոնք նախկինում տվել ենք ռուսական կայսրությանը, չէի ցանկանա, որ այդ ամեն այսօր ևս շարունակվի: Գիտեմ՝ նրանք (Ռուսաստանը-հեղ.) այլ ակնկալինքներ էլ ունեն: Բոլոր պետությունները, որոնք հայ ազգին, հայոց պետությանը կարող են հարգել, նրանք միայն կարող են մեզ դաշնակից լինել: Ներկայիս մեր մի քիչ թուլացած պետությունը պետք է սթափվի և հավասարը հավասրի նման նստի բանակցության սեղանին: Այն սխալները, որոնք թույլ ենք տվել, ժամանակն է ՝ ուղղենք:
Էլեն Դորունց

Հայաստանի իշխանությունը զավթած Սերժիկը՝ իրավունք չունի Հայաստանի և Արցախի քաղաքացիների փոխարեն որոշել մեր երկրի տարածքների հանձնման հարցը: Բոլորս էլ հասկանում ենք, որ Լավրովը Հայաստան է եկել մեր փոխարեն գործարք կատարելու: Մենք պետք է ամեն կերպ բարձրացնենք քաղաքացիների գիտակցությունը, և բոլորը պետք է դուրս գան պայքարելու: Հաղթանակած պատերազմումմենք իրավունք չունենք տարածքներ հանձնել: Մեզ ասում են՝ փոխզիջումներ, սա միակողմանի զիջում է, դրա դիմաց ի՞նչ է զիջում Ադրբեջանը:
Նատալի Ղազարյան

Այս քառօրյա պատերազմից մենք դասեր պետք է քաղենք՝ միավորվել և միայն միավորվել, սա է միակ լուծումը: Միավորվենք, որպեսզի ազգովի այս արհավիրքից կարողանանաք դուրս գանք: Հայի գենը կաշխատի բոլորի մոտ:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել