
Սահմանին իրադրությունը մնացել է նույնը
Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (15 կրակոց):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների շնորհիվ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել