«Հրապարակ». Կարգապահական վարույթ` փաստաբանի նկատմամբ
Թերթի տեղեկություններով, ՀՀ փաստաբանների պալատը օրաթերթի հրապարակումների հիման վրա որոշել է կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ խոսքը այն հրապարակումների մասին է, որտեղ մի շարք քաղաքացիներ դժգոհում են փաստաբանից և պնդում, որ նա բարեխիղճ չի գտնվել, իրենց հետ կնքած պայմանագրերը չի կատարել և ընդհանրապես` վստհորդների հետ շփման կուլտուրա չունի: Փաստաբանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցն արդեն ընդգրկվել է ՓՊ օրակարգ: Իսկ վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 18-ին կայանալիք ՓՊ նիստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել