HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ազատել են

Թերթի տեղեկություններով, օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության վարչության պետ Տիգրան Բարսեղյանը:

Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը:

Ըստ որոշ տեղեկությունների` Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների` պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը: Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին:

ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը թերթի թղթակցի հետ զրույցում չի հերքել Բարսեղյանին ազատելու մասին լուրը: Բաղրամյանը, տեղեկանալով, որ վերը նշված լուրերի վերաբերյալ թերթի թղթակիցը ցանկանում է հարց տալ, առանց մինչև վերջ լսելու պատասխանել է. «Ներքին կադրային փոփոխությունները ենթակա չեն հրապարակման և մեկնաբանման»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter