HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջահերով երթեր` Սամցխե-Ջավախքում

Ջահերով երթը՝ Ախալցխայում, լուս.՝ Akhaltskha.Net-ի

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սամցխե-Ջավախքում: Ջահերով երթեր են իրականացվել ինչպես Ախալքալաքում և Նինոծմինդայում, այնպես էլ Ախալցխայում: 

Ջահերթի մասնակիցները տարել են բողոքի ու պահանջատիրական բովանդակությամբ ցուցապաստառներ: Երթի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոչ են արել աշխարհին ընդունել 1915  թվականի իրադարձությունները և ճանաչել դրանք որպես Ցեղասպանություն:

 Ջահերով երթը՝ Ախալքալաքում

Ջահերով երթը՝ Նինոծմինդայում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter