HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդապետ Մելքումյանը ողջ և առողջ է․ ԼՂՀ ՊԲ (տեսանյութ)

Այսօր ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմը լուրեր տարածեց Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողներն անձամբ համոզվեցին, որ այդ հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանական քարոզչամեքենան տարածեց նաև մեկ այլ կեղծիք, ըստ որի՝ դեռևս մինչև ապրիլյան պատերազմը «սպանվել» է գնդապետ Ջ. Հարությունյանը, քառօրյա պատերազմի ընթացքում նրան  «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:



Ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter