
Էկոտուրիզմի փառատոն` Գոմք և Մարտիրոս համայնքներում
2016թ. հունիսի 4-ին և 5-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն:
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Էկոզբոսաշրջության փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ Գոմք և Մարտիրոս համայնքի էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, ժայռամագլցում, ձիարշավներ, ինչպես նաև դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը լրացնել առցանց գրանցման հայտը, որը կարելի է գտնել հետևյալ հղումով` https://goo.gl/L5DzUi:
Ընտրված համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի (Ovis, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Մեկնաբանել