HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Երբ պաշտոնյան վաշխառու է

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից խաբված անձինք չեն կարողանում վերադարձնել իրենց բնակարանները: Դեռևս 2007 թվականին նրանք պայմանագրեր են կնքում կոոպերատիվի ղեկավարության հետ, վճարում բնակարանների գնի մի մասը: Իր հերթին, սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը պարտավորվում է Գևորգ Չաուշի 14/3 հասցեում էլիտար շենք կառուցելուց հետո բնակարանները հանձնել նրանց:

Սակայն հետագայում ֆինանսական խնդիրներ են ծագում, իսկ կոոպերատիվի ղեկավարությունը դրանք լուծելու համար բնակարանները գրավադրում է և տոկոսով գումարներ վերցնում: Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ տոկոսով գումար տվողները բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Խաբված բնակիչները երեկ լրագրողների հետ հանդիպմանը որոշ բացահայտումներ արեցին` նշելով, որ իրենց բնակարաններն այսօր գտնվում են ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի, Պետեկամուտների կոմիտեի իրավաբանական ծառայության պետ Ռազմիկ Ավագյանի ձեռքում:

Մեկնաբանություններ (1)

Gagik
HAYASTANUM PASHTON STANUM EN VOCH TE JOXOVRDIN CARAEN AJL IRENC BIZNESNER@ HIMNEN U ZARGACNEN,,,,ES UR ENK APRUM ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter