HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ մալարիայից ազատ տարածք. այսօր մալարիայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած՝ աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված նպատակին և դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Մալարիայի փոխանցման դեպքերի քանակը կրճատվել է 1995 թվականին գրանցված 90000 դեպքից մինչև 0 դեպք 2015 թվականին: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի  և  համաշխարհային հանրության համար մալարիայի վերացման պայքարում: Սակայն անհրաժեշտ է պահպանել զգոնությունը և հավատարիմ մնալ քաղաքական հանձնառությանը, որպեսզի թույլ չտալ հիվանդության վերադարձը և պահպանել մալարիայինց ազատ գոտու կարգավիճակը:

Համախմբվելով մի ընդհանուր նպատակի շուրջ` կարող ենք վերացնել մալարիան ամենուր: Եվրոպական տարածաշրջանը ազատ է մալարիայից, բայց 3,2 միլիարդ  մարդ գտնվում է  վարակման վտանգի ներքո: Նշենք, որ անցած տարվա ընթացքում մալարիան 438000 մարդու մահվան պատճառ է դարձել:

2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

«Այսօր մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում»,- հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter