HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել. կատարվում է քննություն

Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ:

ՀՔԾ-ն հայտնում է, որ Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter