HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահինգործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքիչափի ավելացած մասը (եռապատկված, հնգապատկված, 25 կամ 50 տոկոսով ավելացած) և«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարել ու պարտականությունից, իսկ 2015թ. հունվարի 9-ից մինչև 2016թ. հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական ակտի հասցեատերն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանվածկարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

«Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից»,- նշված է ՃՈ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter