HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում հնչած կրակոցների դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքի բնակչին  մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:35-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:50-ին, «կոնքի և ձախ ազդրի վերին երրորդականի միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Մանուկյանը:

Նախնական տվյալներով՝ Վ.Մանուկյանը նշված վնասվածքն ստացել է 2016 թվականի ապրիլի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Սուրբ Վարդան» կոչվող վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը, ներկայումս կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը պարզելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter