HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների

Այսօր Սերժ Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Հայաստանի զինված ուժերի երեք բարձրաստիճան պաշտոնյաների:

Ալիկ Միրզաբեկյանին` պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին` զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։

Լուսանկարում ձախից՝ Արշակ Կարապետյանը, Ալիկ Միրզաբեկյանը

Մեկնաբանություններ (5)

ԳԱրուն
ազատի նաև նրանց, ովքեր որ ազգի դավաճաններ են, կոռումպացված ձևով հազարավոր կաշառքներ վերցնեով ազատել են տալիս մի երկու փողոցայինի լակոտի, որ չծառայեն: չնայած գալուբոյները բանակի բան չեն իրենք էլ լավ գիտեն, որ վախկոտ քածերի տեղ չի բանակը: Էտ քյալամների ցուցակը առաջիդ դրու ՀՀ նախագահ ու հատ հատ ստուգի թե ով ինչի չի ծառայում , ինչնա պատճառը և որ կամիսիան չի թողնում, ու ում միջոցովա իրականացվում նման հանցագործ արարքները:
Վաչե
Միայն պաշտոնանկություններով բավարարվելը նշանակում է նշված մարդկանց պատսպարել պատասխանատվությունից։ Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել հատկապես Հետախուզական ծառայությունների գործունեության, ավելի ճիշտ անգործության վրա։ Ես որպես նախկին զինծառայող ուզում եմ նշել ռազմական գործում հանրահայտ մի պարզ ակսիոմա։ Հակառակորդը չեր կարող նախապատրաստել նման ռազմական օպերացիա, հսկայական թվով ռազմատեխնիկայի և կենդանի ուժի մասնակցությամբ, որը աննկատ մնար համապատասխան ծառայության աչքերից։ Այդ նախապատրաստական աշխատանքները ուղեկցվել են զինուժի , տեխնիկայի հսկայական տեղաշարժերով ԼՂՀ և ՀՀ ողջ սահմանամերձ գոտում։ Չնկատել այդ ամենը կարող է ոնենալ մեկ բացադրություն՝ կամ գոյություն չոնի նման ծառայություն կամ էլ մենք գործ ունենք պետական դավաճանության հետ։ Ակնհայտ է, որ ստեղծված վիճակի համար պատասխանատու է նաև ԱԱԾ ,որը մոռանալով իր հիմնական նպատակները, զբաղված է ոչ իշխանահաճո գործիչներին հետևելով, նրանց վրա գործեր սարքելով ու մեկուսացնելով։ Ցավով պետք է նշել, որ մեր մարդկային կորուստների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել տվյալ ծառայությունների հանցավոր անգործության հետևանքով։ Մեր սուրբ նահատակները փաստորեն ի սկզբանե հայտնվել են մահապարտի կարգավիճակում։
թոշակառու
Թուրքը այս պատերազմով իր ուժն ու կարողությունները փորձարկեց, բայց մեր ճարպոտած գեներալների քամակներն էլ բացեց: Պարզվեց որ տանկերի վրա ակումուլյատոր չկա, ԲՏՐ - ների մեջ սոլյարկա, սահմանային դիրքերում բլինդաժ չունեն սարքաց, իսկ հսկող ազդանշանային համակարգը կոնսերվի ժանգոտ բանկաներն են: Եւ խրոխտ տեսքով միշտ զեկուցվել է - ,,լոխ լյավ ու պատրաստ ա!,, Երեւի գեներալների բիզնեսներն ու շքեղ ավտոներն են նկատի ունեցել: Ափսո՜ս մեր հերոս երեխեքին: Պատասխանը պետք է տան!
77777777777777777
ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՑ ԶԶՎԱԾ ՉԼՔԵՆ ՄԵԾ ՈՒ ՄԱՆՈՒԿ, ԱՅԼ ԱՊՐԵՆ ԳՈՆԵ ԲԱՐԵԿԵՑԻԿ;ԻՍԿ ԱՅԴ ԱՆԿՈՒՇՏ ՈՀՄԱԿԸ ՉԼԱՓԵՆ ԻՐԵՆՑ ԳԼԽԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇԵՐԵՓՆԵՐՈՎ, ԱՅԼ ԲԱՎԱՐԱՐՎԵՆ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ; ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՆՄԱՆ ՍՏԱՀԱԿԸ ԳՈՆԵ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ, ԼԱՎ Է ՕՐ ԱՌԱՋ ԱԶՏՎԵՆՔ ԱՅԴ ՆՄԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻՑ; եթե այդքան լավ տղերք են գնան 18 տարեկան ու 70 տարեկան կամավորի կողքին կանգնեն ու կռիվ տան, այլ ոչ թե լոթի փոթի ման գալով լավ զան իրանց ուրիշի թափած արյան գնով: Ժողովուրդը պահանջում է հենց վարչապետ կոչվածի և հրաժարականը և դրա նմանակներինն էլ առաջնահերթ: հուսով ենք ժողովուրդը շատ բան չի ուզում , միայն ապրի արդար և օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքով:
yura
Լափող ԽՈԶեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter