Մահացել է բնակարանում
Երեկ`ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանի միջանցքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված Ռաիսա Մխիթարովայի դին և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել