HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռացվել են 63 ավտոբուսի մնացորդները

Հերմինե Վիրաբյան

Այսօր կեսօրին Հալաբյան փողոցից հեռացվեցին թիվ 63 ավտոբուսի մնացորդները, իրականացվեցին մաքրման աշխատանքներ, իսկ ավելի ուշ՝ վերականգնվեց երթևեկությունը։

Գագիկ Նադրյանը Հալաբյան 15 շենքի բնակիչներից է։ Գիշերը՝ պայթյունի ժամանակ, ընտանիքով տանը չեն եղել։

«Եթե տանը լինեինք, ու հանկարծ այդ պահին տան դուռը բացեինք, կդառնայինք պայթյունի զոհ, նաև կվնասվեր ավտոմեքենան, որը կայանում ենք փողոցի հատվածում»,- ասում է Գագիկ Նադրյանը։

Արդյունքում` միայն վնասվել են տան ապակիները, և զմռսվել է դուռը, որը քանի ժամ է` փորձում են բացել, բայց չի ստացվում։

Շենքի այլ բնակարաններ նույնպես վնասվել են. փշրվել են պատուհանների ապակիները, կոտրվել դրանց եզրերը, ինչպես նաև այրվածքների մնացորդներ են տարածվել պատերին ու ապակիներին։

Աջափնյակի թաղապետարանից դեպքի վայր էին եկել աշխատակիցներ, որոնք իրականացնում էին չափագրումներ, արձանագրում վնասները, որ տրամադրվի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի գիշերը Երևանի՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտ, թիվ 63 ավտոբուսում պայթյուն էր տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ կան 8 տուժածներ, և 2 զոհ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter