HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով

Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի արդյունքում վնասվել են հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհաններ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը` նշելով, որ հանձնարարվել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:  

Միաժամանակ նշվել է, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը՝ իր լիազորությունների շրջանակում, համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:

Ըստ այդմ, կարճ ժամանակահատվածում իրականացվել է գույքագրումը, որից անմիջապես հետո սկսվել են հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիների փոխարինման աշխատանքները: Հարկ է նշել, որ ապակիների փոխարինման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել թվով 2 շենքերի 11 բնակարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter