Բժիշկները հավաստում են՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
«Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ծառայության ղեկավար Արա Ղազարյանի հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում մեկ հիվանդ՝ Հասմիկ Մելքոնյանը: Նրա վիճակը միջին ծանրության կայուն է՝ ունի գլխի և թոքերի սալջարդ: Մի հիվանդ դուրս է գրվել, իսկ մնացածները մասնագիտական բուժում են ստանում: Հասմիկ Մելքոնյանի հարսը այսօր տեսակցել է սկեսրոջը, երեկվա համեմատ այսօր փոփոխություն նկատել է, բայց դեռ առողջական վիճակը գոհացուցիչ չէ:
Հարությունը Թերզյանին ժամեր առաջ են տեղափոխվել քիթ-կոկորդ-ականջաբանություն բաժանմունք: Նրան բուժող բժիշկ, ականջի միկրովիրաբուժության բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը հայտնում է, որ ի համեմատ երեկվա, այսօր հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Նրա, ներկայիս առողջական տվյալները դիտարկելով, կյանքին վտանգ սպառնացող հանգամանք չկա: Պայթունի հետևանքով ունի երկու ականջների թմբկաթաղանթների պատռվածք, որը բժիշկը համարում է կոնտուզիայի հետևանք:
«Հարությունը այսօր ամբողջական ստուգվեց, և մեր ավագ գործընկերների հետ մշակեցինք նրա հետագա բուժման ճանապարհը: Առաջիկա հինգ-վեց օրերին կոնսերվատիվ բուժում կստանա, որից հետո կպատրաստենք վիրահատության: Հաշվի առնելով, որ նա ունի բազմաթիվ փոքր վերքեր՝ ուղեղի ցնցում է ստացել, դեռ բուժումը պետք է ստանա հիվանդանոցային պայմաններում՝ պառկած վիճակում»,- նշում է Միրաքյանը:
Տուժածների շարքում է նաև 37-ամյա հղի Անուշ Եղիկյանը: Նրան այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեցին ծննդատուն:
«Անուշը մեզ մոտ տեղափոխվեց 20 շաբաթական հղիությամբ և սպառնացող վիժում ախտորոշումով: Մենք պայքարում ենք, որ պտղի կյանքին վտանգ չսպառնա: Առողջական լուրջ խնդիրներ չունի, բայց դեռ ուժի մեջ է մնում վիժման երևույթները: Անուշը ծննդատանը կմնա ինչքան անհրաժեշտ է` վտանգները չեզոքացնելու համար: Այժմ էլ առողջական վիճակը դեպի լավ է գնում»,- նշեց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Նշենք, որ այս բժշկական կենտրոնում է գտնվում չորս տուժած, որոնց առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ հաշվի առնելով տրավմաների բնույթը:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել