HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվողները հայտնաբերվել են

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 52-ամյա Նորայր Ստեփանյանին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: 

***

Նոյեմբերի 16-ին` ժամը 10.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 65-ամյա մի տղամարդու, որը հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

***

Նոյեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները   Սարատովկա գյուղից բերման են  ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը օգոստոսի 15-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու  մեղադրանքով:

***

Նոյեմբերի 15-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի  բաժնի ծառայողները   Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Հաբեթ Նավասարդյանին, որը նոյեմբերի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: 

***

Նոյեմբերի 14-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հեախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները Ալվանք գյուղից բերման են ենթարկել 26-ամյա Վրեժ Միրզոյանին, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter