HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշիշը ներկրել է Ռուսաստանից

Նոյեմբերի 15-ին` ժամը 23.35-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Հ.-ին, 23-ամյա Ալվարդ Հ.-ին, 33-ամյա Վանուշ Թ.-ին և 24-ամյա Աննա Ք.-ին:

Աննա Ք.-ի պայուսակում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2 գ դեղնականաչավուն զանգված, Ալվարդ Հ.-ի պայուսակում՝ նույն թմրամիջոցին նմանվող 0,2 գ զանգված, իսկ Վանուշ Թ.-ի բաճկոնի գրպանում՝ 0,3 գ հաշիշանման զանգված:

Ըստ Աննա Ք.-ի հայտարարության՝ իր մոտ հայտնաբերված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Ալվարդ Հ.-ից: Ալվարդ Հ.-ն հայտարարել է, որ իր մոտ եղած դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Հայկ Հ.-ից, իսկ Վանուշ Թ.-ն էլ հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը հաշիշ է, որը ձեռք է բերել և Հայաստան ներկրել ՌԴ-ից:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter