Ադրբեջանական զինուժը վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ ԼՂ ՊԲ մարտական դիրքերը արկակոծումը
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի` ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել