HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդեն հայտնի են Լիճքվազի հանքավայրի պաշարները

Ռուսաստանյան հանքարդյունաբերական Polymetal International plc-ն, որը ձեռք էր բերել Կապանի ոսկու հանքավայրը, հրապարակել է Լիճքվազի տեղամասում օգտակար հանածների պաշարների գնահատման արդյունքները: Ընկերությունը հայտնում է արդյունքների գնահատման հաջող ավարտի մասին: CSA Global Pty Ltd («CSA Global») –ն է իրականացրել այն:

Այսպիսիով, ստորերկրյա արդյունահանման օգտակար հանածոների պաշարները կազմել են 4,3 մլն տոննա հանքաքար՝  միջին  4,2 գ/տ պարունակությամբ, որտեղ ոսկու պարունակությունը կազմել է 0,6  մլն ունցիա:

Մենք շատ գոհ ենք երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներից: Դա կարևոր ներդրում է Կապանից ոչ հեռու գտնվող արդյունաբերության ընդլայնման համար,- հայտարարել է գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը,- Լիճքվազը ցուցաբերում է կայուն բարձր պարունակություն և համեմատաբար պարզ աշխարհագրություն՝ միաժամանակ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների համար պահպանելով էական պոտենցիալ»: 

Հանքային պաշարների մասին մանրամասն՝ աղյուսակում

 «Պոլիմետալը» նախատեսում է արդյունահանել և տեղափոխել հանքաքարը՝ վերամշակելու Կապանի հարստացուցիչ գործարանում: Կապանի գործարանի և ստորերկրյա հանքի ձեռք բերման գործընթացն ավարտվել է ապրիլի 28-ին: 2016թ-ին ընկերությունը լրացուցիչ հորատման աշխատանքներ է նախատեսում Լիճքվազում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր Polymetal International plc-ն «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ից ձեռք էր բերել Կապանի ոսկու հանքավայրը: 

Գործարքի արժեքը 25 մլն դոլար է կազմել, որից 10 մլն դոլարը դրամային միջոցներն են, իսկ 15 մլն դոլար արժեքով թողարկվելու են Polymetal-ի նոր բաժնետոմսերը: Բացի դրանից, «Դանդին» կստանա 2 տոկոս ռոյալթի Կապանի մետաղների արդյունահանման մաքուր շահույթից, որի գումարային արժեքը չի գերազանցի 25 մլն դոլարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter