HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոված երկրում 30 մլն գումար է կորե՞լ

Այսօր պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՅԴ խմբակցության անունից, պատգամավոր Արտյուշ Շահբազյանը Ազգային ժողովի ամբիոնից քննադատեց իշխանություններին` ասելով որ ներդրումներն ու արդյունաբերական ծրագրերը մեզնից  վանում ենք եւ պատասխանատվությունը դնում ուրիշների վրա: «Ենթադրվում է, որ 400 միլիոնի վարկ պիտի բերվի «Նաիրիտի» համար, բայց ասում ենք` տանք ուրիշի, ինչո՞ւ, որպեսզի ուրի՞շը պատասխանատու լինի, հետո էլ «թռնի» եւ չիմանանք, թե որտեղից էր եկել, հա՞»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա` ԱՊՀ-ի Միջպետական բանկից վերցրած 30 միլիոնանոց վարկը Հայաստանում կորել է, թե ով է պատասխանատվություն կրելու դրա համար, հայտնի չէ: «Էս սոված երկրում 30 մլն կորել է»,-ավելացրեց Ա. Շահբազյանը:

Նա քննադատեց նաեւ այն հայտարարությունները, թե 2012թ. բյուջեն իրատեսական է: «Սա ի՞նչ արտահայտություն է. կարելի էր բերել այս բյուջեից 3 անգամ նվազ բյուջե եւ ասել, որ բերել ենք իրատեսական բյուջե: Ասեին` հարգելի պատգամավորներ, մենք ունենք այսքան հնարավորություն ու այսքան էլ բյուջե ենք բերել: Կարելի է ընդհանրապես չբերել, բա դա եղա՞վ իրատեսական բյուջե»,-ասաց պատգամավորը:

Ա. Շահբազյանի կարծիքով, իրատեսականն այն բյուջեն է, որով կենսական խնդիրներ են լուծվում երկրում: «Վերջին տարիներին ի՞նչ մասշտաբային ծրագրերի մասին է խոսվել, ո՞ր ծրագիրն է, որ գործադրվում է: Բոլոր այդ ծրագրերի մասին ասում են, որ ակնկալվում է, սկսած ատոմակայանից, երկաթգծից մինչեւ արագացուցիչների ինստիտուտ եւ այլն>,-հայտարարեց պատգամավորը:

Արտյուշ Շահբազյանը մտահոգված է, որ արդեն դրսից վարկեր էլ չեն տալու Հայաստանին, քանի որ սկսել են պահանջել կայուն եւ կառավարելի գնաճի ապահովում եւ բյուջե: Պատգամավորի ասելով` դա նշանակում է, որ միջազգային կառույցներն արդեն մտահոգված են, որ չենք կարողանալու վարկերը փակել: Ա. Շահբազյանը նաեւ նշեց, թե երկիրն առաջ գնալու փոխարեն հետ է գնում:

«Մաշված, ծիծաղելի մի բան կա, երեւի վերեւներից հրահանգն իջեցվել է նաեւ լրագրողներին. գալիս է ընտրություններ, եւ ընդդիմությունը նորից սկսում է շահարկել: Ամոթ է, չի կարելի միշտ այս բաներն ասել, ուրիշ բաներ ասեք: Ուրիշ բաներ թող ասվի, որ լրագրողներն էլ, բոլորին չեմ ասում, թութակի պես չկրկնեն>,-ավելացրեց Արտյուշ Շահբազյանը: 

Մեկնաբանություններ (1)

javi
«Էս սոված երկրում 30 մլն կորել է»,-ավելացրեց Ա. Շահբազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter