HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը շնորհավորել է ուսանողներին

Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել ուսանողներին` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ.

«Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներին:

Ուզում եմ շնորհակալությամբ նշել, որ ուսանողությունն իր ամենատարբեր  նախաձեռնություններով ոչ միայն մասնակից  է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլ նաև քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունի հասարական կյանքի տարբեր ասպարեզներում:

Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և  համարձակ  ձգտումները կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ ձեր միասնականությունը, երիտասարդական ավյունն  ու նվիրումը  մշտապես ուղեկից կլինեն նպատակներին հասնելու ճանապարհին:

Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անկոտրում կամք և մեծ հաջողություններ ուսման մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter