HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր ասթմայի միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երեքշաբթին հայտարարեց ասթմայի դեմ պայքարի օր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում ասթմայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում հիվանդների թիվն աճում է 1.5-2 անգամ: Սա համամարդկային խնդիր է:

Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Բացառություն չէ նաև Հայաստանը։ Մեզանում 6-11 տարեկան երեխաների 12.6, իսկ մեծահասակների ավելի քան 7 %­-ը տառապում են քրոնիկական ասթմայով։ Մոտավորապես 8000 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձևով:

Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ՝ 1987 թ. մայիսի 5-ին, Հայաստանում ստեղծվեց Հանրապետական անձավաբուժական` ասթմայի կենտրոնը: Շուրջ 30 տարվա անխափան աշխատանքի ընթացքում կենտրոնում առողջությունը բարելավել և կյանքի որակը լավացրել է ավելի քան 7 հազար մարդ, որից 2 հազար երեխա և նույնքան մեծահասակ ընդհանրապես ազատվել են ասթմայից:

Շնչառական խնդիրների բուժմամբ զբաղվողմասնագետների, կլինիցիստների, գիտնականների, բժշկական սարքավորումներ արտադրղների ջանքերի միավորման նպատակով 2013 թ. մայիսին հիմնադրվել է Շնչառական բժշկության հայկական ընկերությունը։ Բրոնխիալ ասթմայի խնդրինկատմամբ ուշադրություն գրավելու, ոլորտում արձանագրվող նվաճումների մասին բժշկական հանրության լայն շրջանակին տեղեկացնելու, ինչպես նաև խնդիրները բարձրաձայնելու նպատակով «Հանրապետական անձավաբուժական» և «Բնաբուժություն» կենտրոններն ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը մասնագետների համար գիտակիրառական համաժողովեն կազմակերպում:

Բրոնխիալ ասթման ավելի շատ հանրային խնդիր է, քան բժշկական, հետևաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը կարևոր նշանակություն ունի հիվանդության դեմ հանրային պայքարի և կանխարգելման գործում: Ռիսկի խմբում գտնվող երեխաների հայտնաբերման ակտիվ գործունեությունը և հետագա անձավաբուժությունըհնարավորություն կտան խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում: 

Ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթման ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության: Հետազոտությունների տվյալներով` ասթմայով հիվանդների անձավաբուժական վերականգնումն աշխատունակության կորուստը նվազեցնում է 11 անգամ՝ տարեկան 66 օրից հասցնելով մինչև 6 օր: Սա առանձնահատուկ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ մարդն ասթմայով տառապում է աշխատունակ տարիքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter