Ալֆրեդ Գրոսերը դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում
ՀՀ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունների համատեղ հրավերով, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսերը դասախոսություն կկարդա «Ողբերգական անցյալ և կառուցողական հիշողություն. ֆրանս - գերմանական օրինակը կարելի՞ է ընդհանրացնել» թեմայով, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում նոյեմբերի 18-ին` ժամը 15.00:
Ֆրանսերեն լեզվով դասախոսությունը կուղեկցվի հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Հռչակավոր ֆրանսիացի մտավորական, ֆրանս-գերմանական և միջազգային հարցերով մասնագետ, պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսերը, 1945թ. ի վեր կարևոր դեր է խաղացել Ֆրանսիայի և Գերմանիայի հաշտեցման և մերձեցման գործում, ինչպես իր գործունեությամբ, այնպես էլ իր զարգացրած գաղափարով և միջնորդությամբ:
Պրոֆեսոր Գրոսերի խորհրդածությունների դաշտը չի սահմանափակվում ֆրանս-գերմանական շրջանակով, ինչպես վկայում են նրա բազմաթիվ ստեղծագործություների վերնագրերը, որոնցից ամենահայտնիների թվում են. «Հանուն ինչի՞: Քաղաքական բարոյախոսության հիմքերը» (1969թ.), «Ոճրագործություն և հիշողություն», (1989թ) և «Խրթին ինքնություններ», (1996թ.):
Այս համատեքստում, Ալֆրեդ Գրոսերը Երևանում կխոսի արտաքին մարտահրավերի մասին, որին այսօր առճակաված է Հայաստանը: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել