
ՀՀԿ-ն այսօր երեկոյան կհավաքվի «ինֆորմացիայի փոխանակման» համար
Այսօր երեկոյան ՀՀԿ-ն աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրելու, եւ գործադիր մարմնի նիստ չի լինելու: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Ըստ պատգամավորի` շաբաթը մեկ անգամ կուսակցության նախագահի ղեկավարությամբ լինում են աշխատանքային խորհրդակցություններ, որի ընթացքում որոշումներ կայացնելու համար որեւէ խնդիր չի քննարկվում: Չի քննարկվելու նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը:
«Գործադիր մարմնի 14 անդամներից յուրաքանչյուրն իր հարցադրումներն ունի, եւ տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում»,-ավելացրեց Գալուստ Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել