HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրուղիների կառուցման համար հողի օտարման և տարաբնակեցման թեմայով հանրային խորհրդատվություն կանցկացվի

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը հրավիրում է հանրային խորհրդատվության ՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակում իրականացվելիք հողի օտարման և տարաբնակեցման թեմայով։

Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները` կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ մշակված` կայուն, սոցիալապես մատչելի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացման նպատակով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել (No. 990-Ն, ընդունված 2011թ. մայիսի 26-ին) հետևյալ ճանապարհային հատվածներում`

1. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի,

2. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի:

Նշված տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների «Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերը» նախապատրաստվում են ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության համաձայն:

Ենթածրագրի հանրային խորհրդատվության մասնակիցները կտեղեկանան հողի օտարման և տարաբնակեցման գործընթացին, փոխհատուցման և վերականգնման իրավունքներին և հնարավորություն կունենան մասնակցել այդ խնդրի հետ կապված հարցերի քննարկմանը:

Հանրային քննարկումը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 19-ին և 23-ին ժամը 14.00.-ին, թիվ 98 միջնակարգ դպրոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter