HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը իրավաբան չդարձավ, բայց մնաց լիդեր

Գալուստ Սահակյանը, ավարտելով դպրոցը, հանդիպել է ծնողների հոգեբանական ճնշմանը: Նրանք ցանկացել են, որ տղան ընտրի իրավաբանի մասնագիտություն, սակայն պատանի Գալուստը, հաշվի առնելով, որ մեծացել է մանկավարժի ընտանիքում, որոշել է սովորել բանասիրական ֆակուլտետում: Նրա հայրը եղել է դպրոցի վաստակաշատ տնօրեն: Ուսանողների միջազգային տոնի կապակցությամբ այս մասին «Հետքին» պատմեց պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Դպրոցում եւ ուսանողական տարիներին միշտ լիդեր եմ եղել: Լիդեր ասելով` նկատի չունեմ ինձ ենթարկվելու իմաստով, պարզապես կարողացել եմ կոորդինացնել ուսանողներին եւ իմ ուսանողական կյանքը»,-ասում է Գալուստ Սահակյանը:

Պատգամավորը պատմեց, որ խելոք ուսանող չի եղել: Դասերին չի մասնակցել, ինչի համար նրան մի քանի անգամ պատժել են: «Որ լեկցիաները ծանր էին ու դուրս չէին գալիս, անպայման չէի նստում այդ դասին, դիտողություններ էի ստանում, բայց հետո պարապում ու ստանում էի քննությունը»,-հիշում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Գալուստ Սահակյանն ասում է, որ իր սերունդի ուսանողների հետ համեմատ` այսօրվա ուսանողը շատ ավելի ազատ է իր գործողություններում, ինչը դրական է գնահատում: «Մենք մի կայունացման փորձության ժամանակաշրջան ենք ապրում եւ ազատության հետ ուսման որակը մի փոքր ընկավ, բայց գնալով կարեւոր է դառնում գիտությունն ու կրթությունը մեր երկրում: Կարծում եմ` այդ բացն էլ կլրացվի առաջիկա տարիներին»,-հավելեց Գ. Սահակյանը:

Մեկնաբանություններ (2)

ara
Գալուստ Սահակյանը իր խոսքերում շատ անկեղծ է, որ ասում է դասին չէի նստում, այսինքն խուսափում էր դժվարություններից, այսինքն խուսափում էր նրանից ինչն առկա էր, այսինքն խնդրի լուծմանը իրատեսորեն չէր մոտենում, այսինքն խորամանկում էր, այսինքն ուղիղ ճանապարհով չէր գնում, այսինքն ինքն իրեն կեղծում էր, այսինքն ինքն իրեն խաբում էր, այսինքն խնդիրը լուծելու պրոբլեմ ուներ, ինչը, բնականաբար, նկատվում էր ընկերների ու շրջապատի կողմից, այսինքն շրջապատում այդքան էլ սիրված ու հարգված չէր, այսինքն ընկերները նրան այդքան էլ չէին վստահում, այսինքն նրա մեջ տեսնում էին պոտենցիալ թշնամու, այսինքն իրենց գաղտնիքները չէին վստահում, այսինքն ինքը այդքան էլ վստահելի մարդ չէր, այսինքն աղջիկների մոտ համակրելի չէր, այսինքն դառնարյուն էր, այսինքն ջերմություն տածող չէր, այսինքն խաղալու քիչ ժամանակ ուներ, այսինքն խաղալ չէր սիրում, այսինքն չէր կարողանում լիաթոք ծիծաղել, այսինքն, այսինքն, այսինքն : Սա ընկերական մի կարծիք է հայոց պետականության հենասյուներից մեկի` Մեծն Գալուստ Սահակյանի մասին, առանց որի դժվար է պատկերացնել հայ մարդուն ու հայոց պետությունը: Եթե չլիներ Գալուստ Սահակյանը, մենք կորած կլինեինք ազգովի: Ուշադիր եղեք նրա ամեն մի խոսքին, ամեն մի միմիկային, առանց դրանց մարդկային կյանքն իմաստազուրկ է: Աստված քեզ երկար-երկար շատ երկար կյանք տա մեր աննման պետական գործիչ
Ալիշան
լիդեր??? Ըստ երեւոյթին մարդը օտար լեզուներ է տիրապետում - կեցցես՛

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter