HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 7-ին, 10-ին և 11-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում մայիսի 7-ին, 10-11-ը' առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան' 32.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' 3.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 15.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter