HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 տարեկան երեխան վրաերթի է ենթարկվել «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ միկրոավտոբուսի կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 6-ամյա երեխայի վրաերթի դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2016թ. մայիսի 07-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս, 2009թ. ծնված Վլադիմիրին, այնուհետև երեխան վրաերթի է ենթարկվել «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի կողմից: Վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի էական հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշական և դատաավտոտեխնիկան փորձաքննություններ:

Մեկնաբանություններ (2)

Գեվորգյան Գայանե
Հարգելի խմբագրություն ես ապրում եմ Նորագավիթի 6փողոց 9 տանը: Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ Նորագավիթի 1-ին փողոցում տեսախղիկներ, արագաչափեր դնեն կամ գոնե գծանշաններ անեն՝ հետիոտնի համար: Անցնող մեկ տարվա ընթացքում միայն ինձ վրաերթի 5 դեպք է հայտնի՝ 1-ին եվ 6-րդ փողոցների խաչմերուկում: Բառացիորեն եմ ասում՝ ոչ մի նկարահանող սարք անգամ զեբրա չկա անգամ 98 եվ 140 դպրոցների մոտ: Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին:
Երմոնյա Երիցյան
Որովհետեվ ամբողջ քաղաքում նկարահանող սարքեր ու արագաչափեր են, իսկ Նորագավիթում ոչ սարք կա, ոչ էլ՝ ճանապարհային գծանշումներ։ Ոչ հոծ գիծ կա, ոչ զեբրա, ոչինչ չկա։ Բազմաթիվ վրաերթեր են լինում՝ երբեմն մահվան ելքով՝ թե դպրոցների մոտ, թե նաեվ 1-ին եվ 6-րդ փողոցների խաչմերուկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter