HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1.7մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս՝ մեկ շաբաթվա ընթացքում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1,14մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Այս մասին հայտնում է ԲՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 231.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործերի քննության արդյունքում հաշվարկվել է 1.02մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Հողերի պահպանության ոլորտ    

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ    

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 240.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.5. հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:    

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական  վերահսկողության բաժինների և Երևանի տարածքային բաժնի  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69.0կգ /166 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Երևանի թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 16.0կգ /34 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Ա.ևՊ. Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան:              

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները  առգրավել են 33.5կգ /49հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 7.5կգ /21հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու  երեխաների տուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 8.0կգ/10հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկապարտեզ:

Լոռու տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 15.6կգ /36հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Վանաձորի մանկատուն»:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 149.6կգ /316 հատ/ «սիգ» տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter