Տեղի կունենա համակարգչային հենության դեմ ուղղված միջոցառում
Ծրագրային ապահովման օգտագործման խախտումներն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում շարունակում են խոչընդոտել ՏՏ ոլորտում նորարարությունների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական վերելքին:
Ս.թ. նոյեմբերի 18-ին` ժամը12:00-ին, «Մայքրոսոֆթ» ընկերության նորարարական կենտրոնում տեղի կունենա համակարգչային հենության (պիռատություն) դեմ ուղղված տարեկան արշավին նվիրված միջոցառումը, որի մեկնարկը միջազգային չափանիշներով տրվել է նոյեմբերի 17-ին: Այս անգամ արշավն ուղղվածություն է վերցրել դեպի գործարար կառույցներն ու սպառողների շրջանակը` վերջիններիս մոտ օրինական ծրագրային ապահովում օգտագործելու առավելությունների գիտակցությունը բարձրացնելու նպատակով:
«Ազնիվ խաղի օրվա» շրջանակներում գործարար կառույցներին ու սպառողներին կտրամադրվեն համապատասխան գործիքներ` «խաղի» կանոններով ուղղորդվելու և
հենային ծրագարային ապահովման ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված ռիսկերից զերծ մնալու նպատակով: Նախաձեռնության նպատակներից է թիրախային յուրաքանչյուր սուբյեկտի համար, ի վերջո, հասանելի դարձնել օրինական ծրագրային ապահովում օգտագործելու անհրաժեշտությունը և ձևավորվել համընդհանուր հարգանք մտավոր սեփականություն երևույթի նկատմամբ:
Հարկ է նշել, որ առևտրային ազդեցության տեսանկյունից առաջիկա չորս տարվա ընթացքում համաշխարհային հարթությունում հենության մակարդակի կրճատումը 10 տոկոսային միավորով կարող է հանգեցնել այն բանին, որ 142 միլիարդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր ձեռնարկատիրական գործունեությանն ուղղվող գումարների չափը: Ինչպես նաև կստեղծվեն մոտ 500,000 նոր աշխատատեղեր բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մոտ 32 միլիարդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր հարկային եկամուտների քանակը:
Կառավարման ոլորտի ազդեցության տեսանկյունից` հենության և կեղծածարության դեմ ուղղված օրնսդրության կիրառկման ապահովումը զգալի բեռ է ներկայացնում պետական վարչակարգի ենթակառուցվածքների համար: Եթե կառավարությունը մտադիր է առավել արդյունավետ կերպով համակարգել օրինական ծրագրերի օգտագործման ոլորտի հետ կապված ֆինանսական և իրավական հարցերը, ապա չափազանց կարևոր է հետևողականորեն շեշտադրելը օրինական ծրագրային ապահովմանը նախապատվություն տալու անհրաժեշտությունը:
«Մայքրոսոֆթ» ընկերությունը հավելում է, որ ձեռնամուխ է իր որդեգրած քաղաքականությանը, որն է` աջակցել համակարգչային և ծրագրային ապահովման օգտագործողներին` շարունակական ուսուցողական ջանքերի միջոցով ապահովելով առավել ընդլայնված հասանելիություն դեպի իսկական, վստահելի, օրինական և անվտանգ ծրագրերային ապահովմանը: «Մայքրոսոֆթ» ընկերությունը համագործակցում է ինչպես առևտրային միությունների, այնպես էլ ազգային և տեղական իրավապահ մարմինների հետ, որի նպատակն է խրախուսել կեղծված կամ հենային ծրագրային ապահովումից օգտվողներին տեղափոխվելու օրինական դաշտ` իսկական ծրագրային ապահովմանն անցում կատարելու միջոցով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել