Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել