HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Արցախը՝ ռուսական ռազմական շանտաժի թիրախում

Հայաստանում ՌԴ դեսպանությունը չհերքեց հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ դեսպանատան երկրորդ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող։ Չի կարելի բացառել, որ դեսպանատունը չի շտապում արձագանքել այս տեղեկատվությանը, քանի որ պարզապես թքած ունի հայաստանյան հանրային կարծիքի և այն ընկալումների վրա, որոնք կարող է առաջացնել նման լուրջ ենթատեքստեր պարունակող և մեկնաբանելի տեղեկատվությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը, և դեսպանությունը մի կողմից հիմքեր չունի այն հերքելու, իսկ մյուս կողմից՝ պարզապես ցանկացել է ոչ պաշտոնապես, դեսպանության երկրորդական դեմքերի մակարդակով նման կերպ հայաստանյան հանրությանը որոշակի ուղերձներ հասցնել։

Թվում է, թե դեսպանությունը դրդում է Հայաստանին ճանաչել ԼՂՀ-ն՝ դա ներկայացնելով իբրև Հայաստանին զենք մատակարարելու և Ադրբեջանին սպառազինության առումով հակակշռելու, զսպելու նախապայման։ Իրականում, սակայն, այս հայտարարության ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում Հայաստանին զինտեխնիկա մատակարարել, քանի որ վստահ չէ, որ այն չի հայտնվելու Լեռնային Ղարաբաղում։

Բանն այն է, որ Մոսկվան ինքն է հստակ պահանջում Հայաստանից՝ չգնալ ԼՂՀ-ն ճանաչելու քայլին։ Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ մի օրինագծի կապակցությամբ իր իսկ եզրակացությանը, որի իմաստն ընդամենը արտաքին գործոններով պայմանավորված ճանաչումը հնարավոր համարելն էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առիթով հայտարարեց, թե հուսով է՝ կողմերը չեն անի քայլեր, որոնք կխաթարեն հակամարտության գոտում հաստատված «փխրուն խաղաղությունը»։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելացրեց, թե Երևանից իրեն հստակ ասվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի համապարփակ կարգավորման շրջանակում, այլ ոչ թե միակողմանիորեն։ Լավրովը բաց տեքստով փաստորեն, ասաց, որ Երևանը Մոսկվային տվել է ԼՂՀ-ն երբևիցե միակողմանիորեն չճանաչելու խոստում։

Էականն այն չէ՝ Երևանն իսկապե՞ս Լավրովին տվել է նման երաշխիքներ, թե՞ նման հայտարարությամբ ՌԴ արտգործնախարարը պարզապես ճնշում է գործադրում Երևանի վրա՝ այդ քայլին չգնալու և Մոսկվային ծանրագույն դիվանագիտական ընտրության առջև չկանգնեցնելու համար։ Էականն այն է, որ մի կողմից՝ Հայաստանի առջև հստակ դրվում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ միայն ճանաչելու դեպքում Ռուսաստանից ստացված կամ գնված զենքն ու զինտեխնիկան Արցախին տրամադրելու պահանջը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը յուրօրինակ ձևով բացատրում է, որ Հայաստանը սպառազինություն չի ստանում, որպեսզի այն չկիրառի ղարաբաղյան պատերազմում և չի ստանալու, քանի դեռ կա դրա «վտանգը»։

Մոսկվայի իրական մտավախությունը, պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը ԼՂՀ-ն ճանաչելուց հետո Ստեփանակերտի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու և Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջականորեն Ադրբեջանի հետ ռազմական բախման մեջ մտնելու Երևանի հնչեցրած նախզգուշացումն է։ Մոսկվայում հասկանում են, որ դրա կենսագործման դեպքում Հայաստանը, ելնելով ռազմական համագործակցության պայմանագրերից, գուցե պահանջի Մոսկվայից օգնություն ցուցաբերել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում, ինչը հղի է Թուրքիայի հետ նոր մակարդակի ռազմական առճակատման մեջ մտնելու հեռանկարով։ Եվ ահա որպեսզի Հայաստանը չգնա այդ քայլին, մի կողմից նրա առջև հստակ դնում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ այդ զինտեխնիկան Արցախ չփոխանցելու պահանջը։

Երկրորդը Ադրբեջանի հետ ունեցած որոշակի հնարավոր պայմանավորվածություններն են, որոնք նաև հասկանալի են դարձնում, թե ինչու ռուսական կողմը չի շտապում Հայաստանին մատակարարել այն զինամթերքն ու զինտեխնիկան, որը վերջինս գնել է 200 մլն դոլարի վարկով, և որի պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր գրեթե մեկ տարի առաջ։

Այս տարվա մարտին, այսինքն՝ ապրիլյան քառօրյա թեժ ռազմական գործողություններից բառացիորեն օրեր առաջ, երբ ռուսական կողմը տարօրինակ կերպով պաշտոնապես հրապարակեց այդ պայմանագրով Հայաստանի գնած զինտեխնիկայի՝ գաղտնի համարվող ամբողջական ցանկը, Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ պահանջելով տալ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի հայտնվելու իր «օկուպացված տարածքում», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում։ Դրան ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդամենը հայտարարեց, որ իրենք պահում են կողմերի միջև ուժային բալանսը, և որ Ռուսաստանը երբեք չի անի քայլեր, որոնք, ուշադրություն դարձնենք՝ կվնասեն Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններին։ Դրանից գրեթե անմիջապես հետո անակնկալ կերպով Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իբր, Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ քննարկելու այդ երկիր մատակարարված զինտեխնիկայի դիմաց կուտակված պարտքերի վերադարձման հարցը։

Ապրիլի 7-ին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, խնդրեց միջնորդել, որպեսզի ռուսական ռազմաարդյունաբերական համապատասխան ձեռնարկություններն արագացնեն վարկային պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի մատակարարումները։ Դա հասկանալի դարձրեց, որ ռուսական կողմը չի ուզում կատարել պայմանագրային իր պարտավորությունները զինտեխնիկայի մատակարարման վերաբերյալ, և որ Ռոգոզինը ոչ թե պարտքերի վերադարձման համար էր Բաքու մեկնել, այլ արդեն իսկ Արցախի վրա հարձակում պլանավորող Ալիևին հանգստացնելու, որ այդ պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի որևէ խմբաքանակ դեռևս Հայաստան չի ուղարկվել, հետևաբար դրանք չեն կարող լինել Արցախում։ Այսպիսով, Ռուսաստանը Բաքվին տվեց նրա ցանկալի երաշխիքներն առ այն, որ հայկական կողմը չունի այն համարժեք զինտեխնիկան, որոնցով կարող է պատասխանել ադրբեջանական ԶՈւ-ին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Այսինքն՝ հիմք ընդունեց ոչ թե Հայաստանի հետ իր «ստրատեգիական դաշնակցային» հարաբերությունները, այլ Ադրբեջանի հղած բողոքի նոտայով ներկայացված պահանջները։

Եվ ահա Հայաստանում ՌԴ դեսպանատունը Բաքվին երկրորդ անգամ է հավաստիացնում, որ ոչ միայն այդ զինտեխնիկան Արցախում չէ, այլև գուցե Հայաստան չի մատակարարվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Արցախի պաշտպանության համար Ադրբեջանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու իր սպառնալիքներից։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Մոսկվայի իրական պահանջը Երևանից այն է, որ վերջինս չմիջամտի ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին՝ գոնե մինչև այն պահը, երբ Մոսկվան ինքը հարկ կհամարի դա թույլատրել Երևանին։ Սա այլ կերպ կոչվում է ռազմական շանտաժ։

Բայց Մոսկվայում չեն հաշվարկել, որ դա անիմաստ շանտաժ է, որովհետև թե Հայաստանում և թե ԼՂՀ-ում սա ընկալվում է ոչ թե զուտ որպես ղարաբաղյան հարց, այլ գոյապայքար՝ բառի բուն իմաստով։ Հետևաբար որքան ինտենսիվորեն է կիրառում այդ շանտաժը, այնքան արագացնում է Հայաստանը բոլոր իմաստներով կորցնելու գործընթացը։

Մեկնաբանություններ (10)

Berge Jololian
The Russian Federation does not care what happens to Artsakh Armenians. It probably prefers to see Azerbaijan take it over. Armenia has options. If Russia's policy is to see Artsakh under Azerbaijan occupation, it should be made clear that Russia's influence will forever be wiped out of the Caucasus region. The borders of NATO will reach Chechnya, Kabardino Balkar, Ingushetia, Daghestan, Abkhazia, Turkmenistan and Khazakistan. So be it. The Russian Federation will be effectively surrounded by NATO from the west, south and the Caspian Sea. The West will have direct unfettered access to all the gas and oil from central Asia. Russia will be rendered irrelevant to Western interests and the West will move to dismember the Russian Federation. It all starts from Artsakh. On the other-hand what will the West and Turkey do when Armenia destroys the energy pipelines from Baku-via-Tbilisi and on Turkey and the West. The pipeline lies within range of Armenian artillery from Artsakh and Armenia.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԵՏՄ մտնելիս ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարեց,որ «ԼՂՀ-ն de jure ՀՀ մաս չէ»: Ըստ միջազգային իրավունքի՝ երկրի առաջին դեմքի նման հայտարարությունն իրավաբանական ուժ ունի: Փաստորեն՝ ԼՂՀ-ն այսօր գտնվում է իրավաբանական «գորշ տիրույթում» (legal limbo) և de jure ՀՀ մաս այլեւս չէ: ՀՀ քաղաքացի զինվորների ներկայությունը ԼՂՀ-ում կամ ԼՂՀ բնակիչների հայաստանյան անձնագրեր ունենալը դեռ չի նշանակում,որ Արցախը de jure ՀՀ մաս է: .....................................Հայկական տեսանկյունից (երկարաժամկետ) լուծումը Լեռնային Ղարաբաղի de jure միացումն է Հայաստանին: Ի՞նչ ճանապարհով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում կարող է հայտնվել: Ներկա իրավիճակում ճանապարհը մեկն է. ԼՂՀ անկախության ճանաչում (առաջին հերթին Հայաստանի կողմից)- հանրաքվե - de jure միացում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արա Պապյանը հարցի լուծումը այլ կերպ է տեսնում ու գրում է՝ «Կա Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշում, որը սահմանագծել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը, որը պիտի ի կատար ածվեր Վիլսոնի Իրավարար վճռի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում: Վերջինս ի կատար չածվեց, քանի որ Հայաստանը սովետականացվելուց հետո դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: ՄԱԿ-ը Ազգերի Լիգայի իրավահաջորդն է, համապատասխանաբար որոշումը հենց ՌԴ համար էլ պարտադիր է»:...............................Սա, իհարկե, ճիշտ է ու ավելի լավ լուծում կլիներ: Բայց՝ ա) այսօր ՄԱԿ-ի կողմից ներկա սահմաններով ճանաչված «Ադրբեջան» պետություն կա, բ) Ազգերի լիգայի վերոհիշյալ որոշումն ու ԼՂՀ-ի ճանաչումն իրար չեն խանգարում, այլ փոխլրացնում են միմյանց: ԼՂՀ-ի ճանաչումը ԳՈՐԾԻՔ է՝ պատմական արդարության հասնելու ճանապարհին: Հայաստանը միշտ կարող և պետք է Ադրբեջանից պահանջի նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշմամբ Հայաստանին հատկացված Դաշտային Ղարաբաղը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից: Ազգերի լիգայի այդ որոշումն ի կատար ածելը երկարաժամկետ քաղաքական կամք ու ուժեղ Հայաստան է պահանջում, իսկ այսօրվա արդե՛ն հայաբնակ ԼՂՀ-ում ինքնորոշման իրավունքով Հայաստանին միանալը պակաս դժվար է: ............................ԼՂՀ անկախության ճանաչումից հետո արցախցիները կշարունակեն մնալ ՀՀ քաղաքացի: Հարկ եղած դեպքում կլինեն երկքաղաքացի, եթե նաև (ժամանակավոր) ԼՂՀ անձնագրեր ձեռք բերեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խիստ կարևոր չէ, թե այլ պետություններ Արցախի անկախությունը կճանաչեն ԼՂՀ, թե՞ ԼՂԻՄ սահմաններով: Արցախի (ազատագրված տարածքները ներառյալ) սահմանները ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ պիտի որոշվեն երկկողմանի միջպետական պայմանագրով՝ Ադրբեջանի հետ կնքված: Այսօրվա Հայաստանի և Թուրքիայի սահմաններն էլ վերջնականորեն հաստատված չեն:...............................Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը բնավ էլ չի նշանակում բանակցությունների ավարտ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցում: Հայաստանը էստաֆետի փայտիկը պարզապես փոխանցում է ԼՂՀ -ին : Թող Արցախի բնակիչներն որոշեն իրենց բանակցային ապագան: Իսկ Մինսկի խումբը, նույն կերպ, թող շարունակի իր միջնորդությունը՝ հարցի/հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված:
david
and for this we must develop our own weapons and missiles we must create new groups in the army that are educated in military engineering look at our posts in the contact line made of wood and concrete sticks awful engineering without any underground rooms to take cover from mortars they use those trenches in ww1. educate our soldiers on new military technology to know what the azeri's are using against us. where are our scientists can't we manage to create night vision goggles or even thermal ???? the government must invest in such thing and not hotels for 120m $.....
Анжела
Россия предает Армению променяв ее на азерский мусор, а зря этот мусор так может стрельнуть в спину России что мама не горюй!!!
Վաչե
Ամենևին կարիք չկա նման խորությամբ քննարկելու կամ ընկալելու ռուսական այս կամ այն չինովնիկի հայտարարությունները։ Համոզված եղեք, եթե մի քանի ժամ հետո նույն հարցը տրվի նույն մարդուն, պատասխանը կարող է լինել բոլորովին այլ բովանդակության։ Ամեն ինչ կախված է նրանից, թե նա տվյալ պահին քանի բաժակ է խմել։ Իսկ չխմած վիճակ ընդհանրապես գոյություն չունի։ Մեզ համար կատարյալ աղետ է գործ ունեւալը նման քաղաքական֊տնտեսական գործընկերոջ հետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անհապաղ գործի դնեյ բոլոր հնարավոր ազգային և պետական մեխանիզմները դուրս գալու համար այս սատանայական շրջանագծից և վստահելի կոնտակտներ ստեղծելու քաղաքակիրթ աշխարհի հետ։ Ներհայկական՝ Արցախյան հիմնախնդիրների քննարկումը պետք է ընթանա միայն ներքին նեղ շրջանակներում։ Իսկ մոսկվայում այդ մասին պետք է իմանան միայն մամուլի հրապարակումներից՝ իրենց դեսպանության դանոսների միջոցով։
Artur
Հարգելի խմբագրություն: Արտաքին ոլորտը, ինչպես ասում են “Ձեր ուժեղ կողմը չի”: Ավել չեմ ուզում ասեմ: Հավատացնում եմ, Hetq-ը Արցախին շատ ավելի օգուտ կտա Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմանն ուղղված հրապարակումներով:
Марина
Порой мне кажется,что для Армении единственный враг это Россия...Только вот не понятно, почему,если Россия так любит азерстан, не примет ислам и не признает ИГИЛ, как официальное государство....Хотя такими темпами,которыми движется Россия , я думаю ,что исламизация РФ тоже не за горами...
БАГРАТ
Все,конечно, правильно, кроме нескольких но. 1. Все почему то забыли кто в начале 2000 передал Армении вооружения более чем на 1млрд долларов 2. Кто, начиная с середины 90-× реально продаёт нам вооружение и ВТак по заниженная цена 3. Все забыли приезд Грачева в Армению в 90-х и его заявления по поводу возможного участия Турции в конфликте. Надо быть об,ективными. Согласен продажа орудия Россией Азербайджану не есть дружеский шаг по отношению к нам. Но все молчат что как минимум на 1млрд закуплено у Израиля и не говорю же о нескольких млрд у Турции Ведь Россия таким образом пытается удержать конфликт в его сегодняшних реалиях Азербайджан закупил оружие но никто не обмолвился о снарядах ракетах программном обеспечение к ним а ведь это уже совсем другая история

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter