HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի է ենթարկվել 2,5 տարեկան երեխա. հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։  

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող թիվ 140-րդ ավտոտնակ մտնելիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոտնակի բաց դարպասի աջ անկյունում կանգնած` 10.11.2013 թ. ծնված աղջիկ երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է ՃՏՊ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter