Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին
Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղաադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերը Արցախին սատարելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել