HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր անվճար կստանա սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիք

ՀՀ տարածքում իրականացվել են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել վերոնշյալ որոշման մեջ, մասնավորապես՝ «2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող» բառերը փոխարինել «ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով: Որոշմամբ առաջարկվում է սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter