Ժամանակավորապես կսահմանափակվի որոշ ճանապարհահատվածների երթևեկը
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել