HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։

2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը, և պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և սպանել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդը կպչուն ժապավենով փակել է կնոջ բերանը, կապել ձեռքերը և սրբիչի գործադրմամբ փակելով շնչառական ուղիները՝ խեղդել։

Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մայիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրկիզման եղանակով գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը  շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter