HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառօրյա շրջայցերի ընթացքում բնությանը հասցված մոտ 1 մլն դրամի վնաս է արձանագրվել

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-13.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 950.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 552.61 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է ԲՆ տեղեկատվության վարչությունը։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 182.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 117.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 207.76 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ    

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար 

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:   

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում հաշվարկվել է 5.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 29.0 կգ /71 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 11.0 կգ /16 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 9.1կգ /27հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 49.1 կգ /114 հատ/ «սիգ» տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0 մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter