HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սյունիքի մարզպետի հարցը`«հաջորդ դասին»

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը: Ըստ պատգամավոր Գալուստ Սահակյանի` այն եղել է աշխատանքային:

ՀՀԿ-ի նիստը գլխավորել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող եւ ներկուսակցական մի շարք հարցեր: Այս նիստում հասարակության հետաքրքրող ընդամենը մեկ հարց է քննարկվել` Իջեւանի համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ի պարտությունը: Կուսակցությունում քննարկվել է պարտության պատճառները, եւ դրանից հետեւություններ են արել:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու միջադեպին, ապա  ՀՀԿ-ի գործադիր մարմնի աշխատանքային նիստում չի քննարկվել: Կուսակցությունում որոշել են դրան անդրադառնալ նախաքննական մարմնի կայացրած որոշումից հետո:

Ըստ  Շարմազանովի` այսօր չեն անդրադարձել նաեւ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրության հարցին: Նրա խոսքերով` քանի դեռ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումը վերջնականապես չի ընդունվել, այժմ կոռեկտ չէ այդ մասին խոսելը: 

Նշենք, որ գործադիր մարմնի աշխատանքային նիստին մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter