HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում վիճաբանության հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վայոց Ձորում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ մեկ անձ սպանվել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, «Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 1991թ. ծնված Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994թ. ծնված Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Վայք» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մայիսի 15-ին՝ ժամը 23:55-ին, «որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Է.Բաբայանը, իսկ մայիսի 16-ին՝ ժամը 02:00-ին, 1986թ. ծնված Ա.Բաբայանը` «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բացի այդ, պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Հ.Հովակիմյանը, ով բժշկական կենտրոն չի դիմել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104–րդ 2-րդ մասի 1-ին կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքների, մասնակիցների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ (1)

HAY
էս չեք էսա մեր երգիրը, դրած սրան նրան եք բողոքում, սենց են անում որ մարդիկ զզվում են չեն ուզում գան մի օգուտ տան երկրին։ ամոթա հազար ամոթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter