HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը

Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ այսօր մասամբ վերականգնվել է 62-ամյա  կնոջ ձայնը, ինչպես նաև ազատ է շնչառության բնականոն ճանապարհը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Այս վիրահատական միջամտության առանձնահատկությունն այն է, որ կոկորդի չարորակ  նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց մոտ, իսկ այս դեպքում հիվանդը կին է: Ի տարբերություն նման ախտորոշում ունեցող մյուս հիվանդների` այս կինը չի ծխել:  

Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա ընթացքում կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման:

Վիրահատությունը կատարվել է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնի   քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել:

«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և  լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնեց բժիշկը:

Հիվանդն առողջացմամբ դուրս է գրվել բժշկական կենտրոնից, կարողանում է ինքնուրույն շնչել:  Գտնվում է մասնագետների դինամիկ հսկողության ներքո:

Հատկապես կանանց բժիշկը խորհուրդ է տալիս ձայնում խռպոտության նշանների առկայության դեպքում դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության` հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

«Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ` այս կենտրոնում կատարվում է տարեկան շուրջ 50 վիրահատություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter