HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». խմել և շարիկ գլորել սիրո՞ւմ եք

Կառավարությունում երեկ լրագրողներն ամեն գնով փորձում էին նախարարներից պարզել, թե նրանք հետևո՞ւմ են էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և «շարիկ գլորո՞ւմ են»: Նախարարներն էլ ձևացնում էին, թե չեն լսել այս հարցն ու արագ-արագ հեռանում էին: Սակայն ոչ բոլորին հաջողվեց աննկատ մնալ լրագրողների տեսադաշտից:

«Դուք շարիկ գլորել սիրո՞ւմ եք» հարցին ագրեսիվ պատասխան տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը. «Ա դե լավ էլի, ա դե վերջացրեք էլի»: Նա հորդորեց ավելի լուրջ հարցերից խոսել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էթիկայի կանոններից ելնելով, չմեկնաբանեց իր գործընկերոջ արարքը: «Չեմ արդարացնում և չեմ դատապարտում, ասում եմ հետևյալը. ցավոք սրտի, Ազգային ժողովի ամբիոնից հնչած ոչ բոլոր ելույթներն են արժանի լսելու»,- ասաց նա: «Դա Դուք որպես նախկին պատգամավո՞ր եք ասում» հարցին Աշոտյանը չպատասխանեց:

Իսկ Արմեն Մովսիսյանը երեկ շատ գործնական կեցվածք էր ընդունել և որոշել էր կառավարության շենքից մինչև իր ավտոմեքենա գրեթե վազքով հասնել: «Ուշացնում եք ինձ, հետո կխոսենք»,- լրագրողներին ասաց ԱԺ նիստի ժամանակ iPad-ով «շարիկ խաղացած» Մովսիսյանը: Նա այլ հարցերի ևս չցանկացավ պատասխանել:

Երեկ նախարարներից ոմանք նաև նշեցին, որ նորմալ են վերաբերվում ոգելից խմիչքին: «Դուք ինձ կարո՞ղ եք ցույց տալ առողջ հայ տղամարդ, որը սեր չունի խմելու հետ»,- հարցադրում արեց Արմեն Աշոտյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ է նորմալ վերաբերվում խմիչքին. «Նորմալ, առիթի դեպքում չեմ հրաժարվում»: «Խոտաններ չեն լինո՞ւմ» հարցին Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Խմած մարդը տեղով խոտան է, ո՞նց կարող է չլինել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter